ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Նանոտեխնոլոգիան և մարդու առողջությունը
Մարդու առողջության վրա վնասակար ազդեցության տեսանկյունից նանոտեխնոլոգիաների ուսումնասիրման նոր ծրագիրը մշակվել է Գ. Ռ. Դերժավինի անվան էկոլոգիայի և նանոտոքսիկոլոգիայի բժշկական կենտրոնի կողմից:
Ծրագիրը բազմակողմանի ուսումնասիրում է «ՆԱՆՈ» բոլոր նյութերը և նորաձև իրերը: Նանոմասնիկների սպառնացող ռիսկը շատ հավանական է: Օրինակ, յուրաքանչյուր արևապաշտպան քսուք իր մեջ ունի ցինկի և տիտանի նանոօքսիդներ, որոնք արդյունավետ ուլտրամանուշակագույն ֆիլտրեր են: Այս մասին հայտնեւմ է էկոլոգիայի և նանոտոքսիկոլոգիայի բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գուսիևը: Երկար ժամանակ այդ մասնիկների թունավոր լինելն ուսումնասիրվել էր մաշկի վրա: Կան տվյալներ, որ վերը նշված օքսիդները կարող են մաշկի փոքրիկ վնասվածքից թափանցել օրգանիզմ և վտանգավոր լինել նրա համար: Օրինակ, մաշկի ամբողջականության վնասվածքի համար բավական է սովորական սանրումը: Նանոմասնիկների ինտոքսիկացիայի նմանատիպ օրինակները շատ են՝ սկսած հագուստի արծաթի նանոմասնիկներից, վերջացրած ջրի զտման ժամանակակից տեխնոլոգիաները:
Ալեքսանդր Գուսիևի խոսքերով «նանո» նախդիրը հոյակապ մարքեթինգային գործիք է: Մեզ արդեն շրջապատում են նանոկոսմետիկան, նանոծածկոցը, անգամ նանոքսուքները: 2006թ. Գերմանիայում տեղի ունեցավ այսպես կոչված Magic nano-ն: Գիտնականները կարողացան ապացուցել, որ լոգարանների մաքրման Magic nano կոչվող ապրանքը, որի կազմի մեջ կան նաև նանոմասնիկներ, 90 մարդկանց մոտ ինտոքսիկացիայի զարգացման պատճառ են դարձել: Արդյունքում այս ապրանքի ողջ քանակությունը ետ վերցվեց շուկայից: Դա նանոմասնիկների առաջին մասսայական ինտոքսիկացիան էր:
Նանոնյութերն ունեն բարձր թափանցելիություն, քիմիական ակտիվություն, ինչն այն դարձնում է վնասակար: Օրինակ, մի շարք դիետիկ հավելումներ ունեն արծաթի նանոմասնիկներ: Սակայն չպետք է մոռանալ, որ արծաթը ծանր մետաղների շարքին է պատկանում, իսկ նանոձևում այն լրացուցիչ ակտիվություն է ստանում, և կարող է հանգեցնել որոշ հիվանդությունների առաջացմանը: ԱՄՆ-ում հետազոտություններից հետո այս ապրանքներն արգելվեցին կառավարության կողմից:
Գիտնականները նախապատրաստվում են առաջիկայում ավելի խորն ուսումնասիրել այս ապրանքների ազդեցությունը: Այնպես որ, արդեն 2012 թ. կհրապարակվի նանո ապրանքների, այսպես կոչված, սև ցուցակը, որոնք վտանգավոր են առողջության համար, իսկ արտադրողներն էլ իրենց հերթին կիմանան հետագա ապրանքների արտադրման ժամանակ ավելի ճիշտ հիմքերով աշխատել:
01.04.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ